Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը անհայտ կորել են. Սանոսյան
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը անհայտ կորել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Լուրեր»-ի թղթակցին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը
Նա ներկայացրել է այս պահին առկա իրավիճակը աղետի գոտում և կատարվող աշխատանքները:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հորդառատ անձրևներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:
Հեղեղումների պատճառած վնասների մասին վերջին տեղեկատվությունն՝ այստեղ։