Առողջապահության նախարարությունն աշխատանք է իրականացնում հեղեղումներին հարակից բնակավայրերից երկու հղիների տարհանման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ՆԳՆ փրկարար ծառայության ու տեղի գործընկերների հետ համագործակցությամբ աշխատանքներ է իրականացնում երկու հղիների տարհանման և մարզային բուժհաստատություններ տեղափոխելու համար:

Այս մասին «Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Նրա խոսքով՝ վաղ առավոտից փորձ է արվում սանավիացիայի միջոցով կազմակերպել նրանց տեղափոխումը, սակայն եղանակային պայմաններն առայժմ հնարավորություն չեն ընձեռում, և դիտարկվում է նաև այլ ճանապարհներով հղիների տարհանումը կազմակերպելու հնարավորությունը: Այդ գործընթացը կազմակերպելու համար նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում ինչպես մարզպետարանների, այնպես էլ՝ սանավիացիայի ներկայացուցիչների հետ:

ԱՆ խոսնակը հայտնեց նաև, որ գերատեսչության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները հեղեղված վայրերում իրականացնում են խմելու ջրի որակի մոնիթորինգ այն հատվածներում, որտեղ վթարներ են գրանցվել:

Ծատրյանը վստահեցրեց, որ նորությունների առկայության դեպքում Առողջապահության նախարարությունը հավելյալ տեղեկություններ կտրամադրի:

Նա հավելեց նաև, որ այս պահին ազդոսկրի կոտրվածք ունեցող մեկ անձ էլ տեղափոխվում է Երևանի բուժհաստատություն:

Հայերեն Русский

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային միջադեպերի կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի Սոֆիա թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր