Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի և անհետ կորածների վերաբերյալ. ՀՀ ՆԳՆ
1 րոպեի ընթերցում
![Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի և անհետ կորածների վերաբերյալ. ՀՀ ՆԳՆ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137976.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«ՆԳՆ փրկարար ծառայությունը ողջ ծավալով ներգրավված է միջոցառումներին: Աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ: Պարբերաբար տրվում է տեղեկատվություն:
Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 911 կամ 102»,- նշել է Սարգսյանը՝ հորդորելով հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և զերծ մնալ չճշտված ու խուճապ առաջացնող լուրեր տարածելուց: