Հասարակական

ՆԳՆ ոստիկանությունը և ԱՄՆ արդարդեպի թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

4 րոպեի ընթերցում

ՆԳՆ ոստիկանությունը և ԱՄՆ արդարդեպի թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳ նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված վաղեմի սերտ և արդյունավետ բարեկամական համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումներին մշտական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ իրավապահ կառույցների միջև փոխգործակցության ընդլայնմանը նպաստելու համար։

«Վահե Ղազարյանը կարևորել է նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես` թմրամիջոցների ապօրինի շրջանառության բնագավառում ոստիկանության ծառայողների վերապատրաստման, տեղեկատվության փոխանակման հարցերում։ Նա համոզմունք է հայտնել, որ ստորագրվող հուշագիրը որակական նոր մակարդակի կբարձրացնի երկու իրավապահ կառույցների փոխգործակցությունը հատկապես թմրամիջոցների, դրանց անալոգների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև այդ հանցավոր գործունեությունից բխող փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ տարվող պայքարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Քրիստինա Քվինը իր հերթին ընդգծել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության համագործակցության կարևորությունը և նշել, որ հուշագիրն առավել ամրապնդելու է փոխգործակցությունը։ Արտակարգ և լիազոր դեսպանն, ընդգծելով հատկապես սինթետիկ թմրամիջոցների օգտագործման կործանարար հետևանքները, կարևորել է, որ Հայաստանը 2023 թ. միացել է ԱՄՆ կարևոր նախաձեռնություններից Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիային։

Բարձր գնահատելով առկա սերտ համագործակցությունը՝ Քրիստինա Քվինը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և խորացնելու այն։

Նշվում է, որ հանդիպմանը ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում, իսկ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հատուկ գործակալի պարտականությունները կատարող, Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատու Քրիստոֆեր Դիջիքը կիսվել է հանցատեսակի դեմ ԱՄՆ փորձառությամբ։

ՀՀ ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հատուկ գործակալի պարտականությունները կատարող, Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատու Քրիստոֆեր Դիջիքը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ոլորտում հնարավորություն կստեղծվի իրականացնել տեղեկատվության փոխանակում, կազմակերպել համատեղ քննարկումներ, զարգացնել անձնակազմի մասնագիտական հմտությունները և առավել արդյունավետ պայքար մղել թմրամիջոցների դեմ։

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում