«Վերջին զանգի» օրը, ժամը 18։00-ի դրությամբ, Ոստիկանությունը հատուկ տարածքներ է տեղափոխել 80 ավտոմեքենա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 18.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 80 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ոստիկանությունից։
Ժամը 18.00-ի դրությամբ, անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել։