Անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները կստանան սոցիալական երաշխիքներ․ քննարկվել է օրենքի հայեցակարգը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներին՝ ԿԽՄԿ Պաշտպանության գործառույթների համակարգող Կորինա Էգենբերգերի և կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Անհայտ կորած անձանց վերաբերյալ» օրենքի հայեցակարգը, մշակվող օրենքի հիմնական, առանցքային կարգավորումները, օրենքի նպատակները և դրանց հասնելու ուղիները:

Ըստ աղբյուրի՝ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ օրենքի նպատակը անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության համատեքստում այնպիսի իրավական մեխանիզմների սահմանումն է, որոնք հնարավորություն կտան համապարփակ կերպով կարգավորել անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը, իսկ նրանց ընտանիքի անդամներին՝ ստանալու սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ լուծելու իրենց առողջապահական, կրթական խնդիրները, իրացնելու տեղեկություններ ստանալու իրենց իրավունքը։ Քննարկման ընթացքում իրենց կարծիքներն են ներկայացրել նաև Արթուր Սաքունցը և Կորինա Էգենբերգերը:

Արմենուհի Հարությունյանը վերահաստատել է, որ պետության պարտավորությունն է պաշտպանել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքները, ուստի օրենքն իրենից կներկայացնի Հայաստանի Հանրապետության պաշտպանությանն ուղղված ռազմական գործողությունների, զինված հակամարտության ժամանակ կամ դրանց հետևանքով ստեղծված պայմաններում, այդ թվում՝ զինադադարի ընթացքում կամ զինված գործողություններից հետո խաղաղ պայմաններում անհայտ կորած անձանց իրավական վիճակի սահմանման, վերջիններիս ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների ամրագրման, իրավական դաշտի կատարելագործման վերաբերյալ մոտեցումների ամբողջություն:

Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Հելսինկյան քաղաքացիական Ասամաբլեայի Վանաձորի գրասենյակն իրենց անվերապահ աջակցությունը և պատրաստակամությունն են հայտնել օրենքի մշակման գործում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակված նախագծի վերաբերյալ հետագայում անցկացնել համատեղ քննարկումներ:

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ