Մայիսի 25-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

25 մայիս, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Պետական կառույցներ

11:00-ին

«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում (Մ.Խորենացի 15)

տեղի կունենա Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աուդիտորներ և փորձագետ հաշվապահներ, աուդիտորական կազմակերպություններ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների, բիզնես և պրոֆեսիոնալ կառույցների ներկայացուցիչներ, խոշոր կազմակերպությունների ղեկավարներ։ Համաժողովի ընթացքում կներկայացրվեն պալատի 2023 թվականի տարեկան գործունեության արդյունքները, կքննարկվեն ոլորտում տեղի ունեցող վերջին փոփոխություններն ու դրանց գործնական կիրառումը, զարգացման հեռանկարները: Պալատը ստեղծվել է 1997թ.-ին։ 2005թ.-ից հանդիսանում է Հաշվապահների միջազգային դաշնության (ՀՄԴ) թղթակից անդամ: Պալատը միակ հավատարմագրված մասնագիտացված կառույցն է Հայաստանի Հանրապետությունում: Պալատի գործադիր տնօրինություն

12:00-ին

Երևանի «Սիզընս» այգում

տեղի կունենա «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսի շրջանակում՝ Հայաստանի 10 մարզերը կներկայացնեն իրենց զբոսաշրջային առանձնահատկությունները։ Ցուցահանդեսին զուգահեռ, մայիսի 25-ին ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն կանցկացնի նաև «Բացահայտելով մարզային զբոսաշրջությունը. կայուն զբոսաշրջային այցելավայրերի կառավարման ռազմավարական մոտեցումները» խորագիրը կրող համաժողովը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.facebook.com/events/2596532490508100/?ref=newsfeed https://bit.ly/4bopL5E

V

15:00-ին

Հայստանի պատմության թանգարանի կամարաշարի ներքո (Հանրապետության հրապարակ 4)

տեղի կունենա «Թիֆլիսի Ներսիսյան դպրոց-200» խորագիրը կրող պաստառների ցուցահանդեսի բացման արարողությունը։ Բացմանը կհաջորդի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի բանախոսությունը, որի ընթացքում կներկայացվի Ներսիսյան դպրոցի պատմությունն ու գործունեությունը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում (Մելիք-Ադամյան 2/2)

կկայանա Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոնիբացման արարողությունը։ Հեքըթոնը կազմակերպվում էՀանրային լրագրության ակումբիկողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության հանրային դիվանագիտությանգրասենյակի դրամաշնորհի շրջանակում՝Հայկական բարեգործական ընդհանուր միությանհետ համագործակցությամբ։ Հեքըթոնի բացման արարողությանը կմասնակցեն գործընկերներ Հայաստանի պետական գերատեսչություններից և դիվանագիտական ներկայացուցչություններից, կրթական ու ՏՏ կազմակերպութուններից, այլ գործընկեր կառույցներից։ Հեքըթոնի պատվավոր հյուրերը կլինեն՝ ավտոմատացված քարոզչության փորձագետ, վերլուծաբան,գերմանական «Մարշալ» հիմնադրամի ներկայացուցիչ, Hamilton 2.0 հարթակի հիմնադիր և ղեկավարԲրեթ Շաֆերը (ԱՄՆ) և թվային անվտանգության փորձագետ,Baltic Sandbox Ventures ընկերության ներդրումային գործընկերԴոմինիկաս Միլաշիուսը(Լիտվա)։ Հասմիկ Փայտյան

15:00-ին

«Անի Գրանդ» հյուրանոցի «Պանորամիկ» դահլիճում (Հանրապետության փող., 65 շենք)

կկայանա ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի պաշտոնական բացումը: Խորհրդաժողովի օրակարգում Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին հիմնական մարտահրավերների քննարկումն է, դրանց հաղթահարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։ Խորհրդաժողովին կմասնակցեն ավելի քան քսան երկրներից ժամանած՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։ Լրագրողները հնարավորություն կունենան առանձին հարցազրույցներ վերցնել Հայ դատի ներկայացուցիչների հետ։

15:00-ին

Աղաբաբյանս համալիրում (Աջափնյակ վարչ. շրջան, Նազարբեկյան թաղամաս՝ Հյուսիս-Արեւմտյան Գ-3 թաղամաս, 25/5 շենք)

կկայանա «Գլոբալ բիզնես ֆորում 2024» ներկայացուցչական համաժողով։ Բացառիկ հնարավորություն լրագրողների համար՝ ոչ ֆորմալ միջավայրում դեմ առ դեմ շփվելու 40-ից ավելի գործարարների հետ Հայաստանից եւ Իրանից եւ հարցեր ուղղելու երկրի տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների մասին։ Հարցազրույցները կարող եք կազմակերպել ցանկացած ձեւաչափով՝ սկսած ֆորումի մեկնարկից կես ժամ առաջ մինչեւ ավարտը, երբ նախատեսվում է հյուրասիրություն եւ ազատ զրույց սաքսոֆոնային երաժշտության ներքո։ Աննա Քեշիշյան, 093518373։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

11:00-ին

Ագրարային համալսարանի ագրոտեխնոլոգիական սրահում

տեղի կունենա «Այլագիր» գիտահեն կոդավորման առաջին մրցույթը՝ Snap! և Python ծրագրավորման լեզուներով։ Մրցույթին կմասնակցեն 7-12-րդ դասարանների դպրոցականները և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները, ընդհանուր 14 թիմ։ «Անտրոհուս» կրթական հիմնադրամի կողմից հայտարարված առաջին՝ «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթը նոր շունչ է հայկական տեխնոկրթական էկոհամակարգում։ Այն հիմնականում կենտրոնանում է ավագ դպրոցի բաղադրիչի վրա՝ շեշտը դնելով բնագիտական առարկաների վրա, զուգահեռ ընտրելով իրական կյանքի խնդիր լուծելու մեթոդաբանությունը։

Մամուլի ակումբներ

Մշակույթ

12:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում

կկայանա լեգենդար, օսկարակիր Էնիո Մորիկոնեի որդու՝ Անդրեա Մորիկոնեի և Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտկան փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք #Morricone Conducts Morricone համերգին: Կայանալիք համերգին Roma Sinfonietta նվագախմբին են միանալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը:

V

Հոգեւոր

11:00-ին

Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցում

Վաղարշապատում գործող «Երջանկության ճանապարհ» բարեգործական ՀԿ նախաձեռնությամբ տեղի կունենա մտավոր խանգարումներ ունեցող շահառուների մկրտության արարողություն։ Մկրտության արարողությունից հետո հրավիրում ենք ձեզ մասնակցելու ուրախ տոնակատարությանը, որը ներառում է խնջույք և ցուցահանդես-վաճառք: Այս միջոցառման հասույթը կուղղվի մեր շահառուների սոցիալական և կրթական ծրագրերի իրականացմանը:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ