Հասարակական

Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի շրջանակներում անցկացվում է սեղանային վարժանք. ԱԽ գրասենյակ

1 րոպեի ընթերցում

Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի շրջանակներում անցկացվում է սեղանային վարժանք. ԱԽ գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 20-24-ն ընթանում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանխարգելման և այդ իրավիճակներին հակազդելու ուղղություններով աշխատանքների համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների համատեղ սեղանային վարժանքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարժանքն անց է կացվում Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ և Հայաստանում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության աջակցությամբ:

Վարժանքը միտված է դիտարկելու և ամրապնդելու ՔԿՃՄ վտանգների տարածման, ԶՈԶ զսպման, հայտնաբերման և արգելման առկա կարողություններն ու արձագանքման միջոցառումները:

ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ամենը թույլ կտա գնահատել պատրաստվածության և արձագանքման առկա իրավիճակը, վեր հանել բացերը, այդ թվում՝ միջգերատեսչական համագործակցության տեսանկյունից, ինչպես նաև կարող է ազգային արձագանքման պլանի ստեղծման հիմք հանդիսանալ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում