ԿԳՄՍ նախարարը Վերջին զանգի առթիվ անձամբ շնորհավորեց Արմավիրի շրջանավարտներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վերջին զանգի առթիվ այցելեց և շնորհավորեց Արմավիր քաղաքի Ռուբեն Եղոյանի անվան համար 1 ավագ դպրոցի շրջանավարտներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շրջանավարտները դպրոցի մուտքի մոտ դիմավորեցին ԿԳՄՍ նախարարին, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանին և քաղաքապետ Վարշամ Սարգսյանին՝ նրանց նվիրելով օրը խորհրդանշող զանգակներ։

Այնուհետև Ժաննա Անդրեասյանն ու Արմավիրի մարզպետը ներկա են գտնվել կրթօջախի շրջանավարտների հրաժեշտի տոնական միջոցառմանը։

«Այն տրամադրությունը, ակնկալիքներն ու սպասումները, որ կան Վերջին զանգի օրը, մեզ տանում են դեպի այն սպասումներ, որ մենք ենք ունեցել Վերջին զանգի ժամանակ։ Ես առաջին հերթին մեր բոլոր շրջանավարտներին ցանկանում եմ, որ լիարժեք ապրեն այսօրվա յուրաքանչյուր վայրկյանը, յուրաքանչյուր զգացողությունը, հուզմունքը, որովհետև դա ձեզ հետ լինելու է ամբողջ կյանքում»,-ասաց Անդրեասյանը շնորհավորանքի խոսքում՝ կյանքի նոր փուլի կապակցությամբ շրջանավարտներին մաղթելով հաջողություններով, վերելքներով ու հաղթանակներով լի ընթացք։

Շրջանավարտներին տոնական օրվա առթիվ շնորհավորեց և հետագա ուսումնառության ընթացքում հաջողություններ մաղթեց նաև մարզպետ Դավիթ Խուդաթյանը՝ վստահեցնելով, որ պետությունն ամուր կանգնած է իրենց կողքին: Նա շնորհակալություն հայտնեց դպրոցների ուսուցիչներին նվիրման և արդյունավետ աշխատանքի համար:

Նախարարն ու մարզպետն այնուհետև այցելեցին և շնորհավորեցին Արմավիրի Արգինա և Բագարան գյուղերի դպրոցների շրջանավարտներին։

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ