Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ և զոհեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 24-ին ժամը 08։24-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1984 թ․) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ղ., ծնված 1974 թ․), ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է սրահում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ. Դ.-ն (ծնված 1964 թ․), Ա. Ղ.-ն (ծնված 1989 թ․) և Ս. Ղ.-ն (ծնված 1966 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ղ.-ն մահացել է, իսկ Մ․ Դ.-ի և Ա․ Ղ.-ի առողջական վիճակները բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ Ս. Ղ.-ին (ծնված 1974 թ․) դուրս բերել ավտոմեքենայից, պատգարակել և մոտեցրել շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ղ.-ն (ծնված 1974 թ․) մահացել է:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ