Հասարակական

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված ուժեղացված ծառայության արդյունքով ժամը 12:00-ի դրությամբ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 33 ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված ուժեղացված ծառայության արդյունքով ժամը 12:00-ի դրությամբ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 33 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 12.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 33 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ոստիկանությունից՝ նշելով, որ ժամը 12.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։

Ավելի վաղ Ոստիկանությունից հայտնել էին, որ ժամը 11:00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 12 տրանսպորտային միջոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում