«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը հատուկ տարածքներ է տեղափոխել 12 տրանսպորտային միջոց. ղեկին եղել են անչափահասներ
1 րոպեի ընթերցում
![«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը հատուկ տարածքներ է տեղափոխել 12 տրանսպորտային միջոց. ղեկին եղել են անչափահասներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137845.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում` ժամը 11:00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 12 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ոստիկանությունից, նշելով, որ ժամը 11.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել։