Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ։ Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի հետ, քննարկել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև պետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետությունը քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը լուծելու տեսանկյունից։

Պաշտպանը հատուկ ընդգծել է ստորաբաժանման շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքների իրականացման, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման անհրաժեշտությունը։

Խորհրդակցության շրջանակում քննարկվել են աշխատանքային մեթոդաբանությանը վերաբերելի մի շարք հարցեր, տրվել են հանձնարարականներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում