Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում
![Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137828.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 29,7-րդ կմ-ից մինչև 30,3-րդ կմ ընկած հատվածում, ավտճանապարհի հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից մայիսի 24-ին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, աշխատանքներին օժանդակելու են նաև ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխատակիցները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի պարեկային ծառայության ծառայողները։