6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
24 մայիս, 2024
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
11:00-ին |
ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիի «Grand Hotel» (APRICOT) հյուրանոցում |
կանցկացվի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը: Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, ԱՊՀ-ի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի սպորտի ոլորտը համակարգող կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Միջոցառմանը կմասնակցեն նաև Ռուսաստանի մարզիկների միության նախագահ, ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Դավիդ Մուսուլբեսն ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Ասլանբեկ Խուշտովը: Համաժողովը կվարի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Համաժողովի մասնակիցները ժամը 14:45-ին կայցելեն Գյումրու Երկրաշարժի հուշահամալիր, ապա նաև Արթուր Ալեքսանյանի անվան նոր կառուցվող մարզադպրոցի տարածք: |
V |
|
14:00-ին |
«Անի Գրանդ Հոթել» հյուրանոցի «Արենի» սրահում (Հանրապետության 65, մուտքը՝ Վարդանանց փողոցի կողմից) |
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտենԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակներում կազմակերպում է«Մեդիա օրենսդրության բարեփոխումները և դրանց փոխկապակցվածությունը ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացման հետ»թեմայով սեմինար։ Քննարկմանը կմասնակցեն պետական մարմինների, ԶԼՄ-ների, միջազգային կառույցների, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյան: |
|
|
16:00-ին |
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի սրահում (Արշակունյաց 28) |
կկայանա «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ»-ի պաշտոնական շնորհանդեսը և սեփական վերականգնվող էներգիայի պաշարների միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության բարձրացման խնդիրների քննարկումը։ «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ» հետազոտական դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից՝ հայկական առաջին արևային վահանակներ արտադրող ընկերության՝ «Solaron»-ի ֆինանսավորմամբ: |
|
|
18:00-ին |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում |
տեղի կունենաՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և «Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության կողմից կազմակերպված համաժողով՝ «Համախմբելով ԱՄՆ ծրագրերի շրջանավարտներին՝ հանուն Հայաստանի առաջընթացի» թեմայով։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգանՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինըևՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Միջոցառմանը ներկա կլինեն ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի մոտ 150 հայ շրջանավարտներ։ |
V |
|
19:00-ին |
Հայաստանի կինոգործիչների միության մեծ դահլիճում /Վարդանանց 18/ |
կկայանա «Արևորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնի բացումը։ Մայիսի 24-28-ը կայանալիք փառատոնի 12-րդ թողարկման թեման կենսաբազմազանության պահպանությունն է։ 2006 թվականից ի վեր «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։Սա առաջին և միակ բնապահպանական փառատոնն է հարավկովկասյան տարածաշրջանում։ Մայիսի 28-ին ժամը 19:00-ին, Հայաստանի կինոգործիչների միության մեծ դահլիճում /Վարդանանց 18/ կկայանա «Արևորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնի մրցանակաբաշխությունը: Փառատոնի օրակարգը՝ http://sunchild.am/files/fest_agenda.pdf 374 10 58 58 84, Լիլիթ |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
12:30-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում՝ «Արդարադատության արժեքը. փաստաբանների հարկերի բարձրացման ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության վրա» թեմայով։ Բանախոսներ՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
19:00-ին |
«Նարեկացի» արվեստի միությունում (Վարդանանց 16/1) |
տեղի կունենա «Քանի սիրտս բաբախում է» խորագրով գրական երեկո՝ նվիրված Ազնավուրի ծննդյան 100-ամյակին: Կարդում է Հարություն Գալֆայանը: Միջոցառման նպատակն է ցույց տալ մեծ Շանսոնյեի՝ Ազնավուր երգչի, դերասանի ու գրողի, միաժամանակ նաեւ եղբոր, ամուսնու ու ընկերոջ մտերմիկ միջավայրը, որում ձևավորվել է արտիստը…պատմել դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին՝ վերապրելով իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը: |