Մինչև 2 տարեկան երեխաների համար մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կստեղծվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաջորդ ուսումնական տարվանից մինչև 2 տարեկան երեխաների համար մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ստեղծելու նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 23-ին հայտնեց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մանրամասնելով, որ սկզբում ծրագիրը պիլոտային բնույթ կկրի։

«Երևանի, Գյումրիի, Հրազդանի և Վանաձորի 9 մանկապարտեզներում 1-2 տարեկան երեխաների համար կստեղծվեն առանձին՝ փոքրիկների խմբեր, իսկ Երևանի մեկ մանկապարտեզում 6-12 ամսական երեխաների համար ենք փորձում պիլոտային խումբ բացել, որովհետև մենք հիմա ունենք բազմաթիվ ծնողներ, որոնք բավականին շուտ վերադառնում են աշխատանքի և իրենց երեխային խնամելու խնդիր են ունենում»,-ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ ընդունելությունը կիրականացվի համայնքների համապատասխան հայտարարության և հերթագրման հիման վրա։

Ընդհանուր առմամբ՝ պիլոտային ծրագրով 1-2 տարեկան երեխաների համար կստեղծվի 9 խումբ՝ յուրաքանչյուրում 20 տեղ, իսկ Երևանում մեկ խումբ՝ 6-12 ամսականների համար։

Սվաջյանը պարզաբանեց, որ նոր տեղերի ավելացումը կպլանավորվի ըստ ծնողների արձագանքների ու ընդունելության ցուցանիշների։

Հայերեն English Español

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս