Փորձաքննության փուլում են 109-ը նոր դասագրքի համար հայտարարված մրցույթի հայտերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրակրթության պետական չափորոշիչի ներդրման շրջանակում 2023 թվականին հայտարարվել էր 65 անուն դասագրքերի մրցույթ, որոնցից 49 -ի մրցույթը կայացել է և դրանք տպագրվել ու բաշխվել են հանրակրթական դպրոցներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին մայիսի 23-ին տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝

ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքով՝ արդեն իսկ նոր դասագրքերի համար մրցույթ է հայտարարվել՝ պայմանավորված 2025 թվականից ներդրվող 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում հանրակրթական պետական չափորոշիչով, ինչպես նաև նախորդ տարվա մրցույթների չկայացմամբ։

«Այս պահին 109 դասագրքի հայտ ենք ստացել, փորձաքննության փուլում են։ Շուտով կավարտվի այդ փուլը, դրանք նախարարի հրամանով կերաշխավորվեն և տպագրության կհանձնվեն, որպեսզի մենք հաջորդ ուսումնական տարվա սկզբին պատրաստ ունենանք բոլոր դասագրքերը՝ դպրոցներում»,-ներկայացրեց փոխնախարարը։

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ