Մայիսի 23-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 մայիս, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

11:00-ից

ԱԺ 334 դահլիճում

ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:00:

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

ՀՀ նախարարություններ

10:00-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում /Վ.Սարգսյան 3, 2-րդ մասնաշենք, 8-րդ հարկ/

տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի մամուլի ասուլիսը: Փոխնախարարը կամփոփի ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես՝ վերջին դասի, ավարտական և փոխադրական քննությունների կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև կանդրադառնա առաջին դասարանցիների հայտագրմանը և հանրակրթության ոլորտի մի շարք այլ հարցերի: Մամուլի ասուլիսին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և լրագրողական բեյջով:

V

Պետական կառույցներ

10:00-ին

Կառավարական տուն 3 շենքի մոտից /Հանրապետության հրապարակ/

լրագրողները կմեկնեն «Խոր Վիրապ» պետական արգելավայր: Ամեն տարի մայիսի 22-ին նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը։ Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է լրագրողների այց «Խոր Վիրապ» պետական արգելավայր՝ տեղում ծանոթանալու միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի՝ հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների եւ դրանց աճելավայրերի պահպանության ռեժիմի առանձնահատկություններին։ Վերադարձ Երեւան՝ 12:15-ին: ՀՀ շրջակա միջ.նախ.

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

«ԱրմենիաՄարիոթ» հյուրանոցի«ՏիգրանՄեծ»սրահում

կկայանա «Ժամանակնէ

գործելու. կանանցմասնակցությունը

հասարակականև քաղաքական կյանքում»

ծրագրի ամփոփիչ միջոցառումը: 2020թ.

«ԿոնրադԱդենաուեր» հիմնադրամը

հոլանդական «Էդուարդո Ֆրայ»

հիմնադրամի և «Հայաստանի երիտասարդ

կանանցասոցիացիա»-իհետմիասին

նախաձեռնեց «Ժամանակնէգործելու. Կանանց մասնակցությունը հասարակականև քաղաքական կյանքում»

ձեռնարկիստեղծմանև տպագրման

աշխատանքները:

10:00-13:00-ը

Իրանի դեսպանությունում

սգո մատյանում ցավակցական գրառումներ կատարելու համար դեսպանության մուտքն ազատ կլինի ժամը 10:00-13:00-ը:

12:00-ին

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) 17 դրամաշնորհ կտրամադրի հայաստանցի գիտնականներին՝ գիտական հետազոտություններ իրականացնելու համար: ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ժամը 12:00-ին:

18:30-ին

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում

տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների։ Բոլոր ցանկացողները կարող են այցելել Կապույտ մզկիթ՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակներին։

V

19:00-ին

«Կոնգրես» հյուրանոցում

ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունը հրավիրում է լուսաբանելուԱրգենտինայի Ազգային տոնիննվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, մշակութային գործիչներ: Միջոցառման ընթացքում կհնչիարգենտինական տանգոյի երաժշտություն«Լիբերտա» քառյակիկատարմամբ:

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

Մեդիա կենտրոնում

տեղի կունենա քննարկում՝ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգ․ ի՞նչը պետք է փոխվի, բայց ի՞նչն է փոխվում» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյան, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյան: Հայեցակարգը մշակել է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը։

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս. «Բրյանսկում լրագրողների ֆուտբոլային միջազգային մրցաշարի արդյունքները» թեմայով: Հայ լրագրողների ֆուտբոլի հավաքականը վերադարձել է Բրյանսկից, որտեղ մասնակցում էր լրագրողների ֆուտբոլի 11-րդ միջազգային մրցաշարին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձին: Մրցաշարի ընթացքի մասին կպատմեն հավաքականի ավագ, «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, աջ կիսապաշտպան, հայերեն «Վիքիպեդիայի» խմբագիր Արթուր Խումարյանը, հավաքականի մարզիչ, մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը:

Հայերեն Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ