Միրզոյանի գնահատմամբ՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգն ավելի ընդգրկուն է, քան հիմնարար համաձայնագրով նախատեսվածը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Եվրամիությունը վերջին շրջանում դրական իմաստով վերանայում են հարաբերությունները և դրանք ընդգրկող օրակարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) նախատեսված և Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանն ուղղված ծրագրերի իրագործման ընթացքին:

«Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ՝ CEPA-ն, որը կոնկրետ ուղղություններ և գործողություններ արդեն իսկ կանխորոշում է։ Երբ ես ասում եմ, որ վերանայում է տեղի ունենում, նկատի ունեմ հետևյալը՝ այժմ քննարկվում են հարցեր և տեղի կունենան գործընթացներ, որոնք ավելին են, քան կանխորոշում, նախատեսում է CEPA-ն»,-ասաց արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ եթե, օրինակ, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն մեկնարկի, ապա դա նախատեսված է այդ համաձայնագրով, սակայն կան նաև քննարկվող այլ գործիքներ։

«Հիմա համահունչ նրան, ինչ հայտարարեց ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանում, համահունչ նրան, ինչ հայտարարվեց ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում և արդյունքներով, առնվազն՝ Հայաստան-Եվրամիություն կտորով, ահա այս հայտարարություններին ու դիրքորոշումներին համահունչ մենք Եվրոպական Միության հետ քննարկում ենք CEPA-ն և դրանից անդին նոր գործիքներ»,-մանրամասնեց Միրզոյանը՝ հավելելով, որ երկուստեք առկա է հարաբերությունները խորացնելու քաղաքական կամք։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ դրանք ընդգրկում են բազմապիսի ոլորտներ՝ ավիացիա, տնտեսական դիվերսիֆիկացիա, շուկաների մոտարկում, որակների ստանդարտների բարձրացում և այլն։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նշանակում է CEPA-ում ներառված ոլորտների ընդլայնում, արտգործնախարարը պարզաբանեց, որ տեխնիկապես նոր պայմանագիր չկա և չի կնքվում, հետևաբար՝ պայմանագրից բխող գործողություններն էլ չեն փոխվի, բայց պայմանագիրը չի սահմանափակում այլ համատեղ գործողություններն ու ծրագրերը։

«Այսինքն, մենք CEPA-ն կշարունակենք ամբողջական իմպլեմենտացիայի ուղղությամբ և զուգահեռաբար մեր երկկողմ հարաբերությունների օրակարգ ենք ներմուծում այլ տարրեր, որոնք ոչ պակաս կարևոր են»,-եզրափակեց Միրզոյանը։

Հայերեն العربية Русский

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ

Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց. Փաշինյանը՝ մոլորված ադրբեջանցու մասին

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Կփորձենք համոզել ընդդիմադիր գործընկերներին. Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունների մասին

Հայաստանը, գուցե, մտածի նաև կլիմայի COP-ը հյուրընկալելու մասին. Փաշինյան

Հայաստանն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար. Փաշինյան

«Զինապահ» հիմնադրամի հատուցումները նախատեսվում է տարածել նաև 1998-2007 թվականների մարտական դեպքերի վրա

ԵՄ երկրները քննարկում են ՌԴ-ի հետ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցողի թեկնածությունը. Politico