Գլխավոր դատախազը ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 21-ին ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, պատվիրակության կազմում են եղել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի գրասենյակի եվրասիական թիմի ղեկավար Մարի Կուրթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը:

«Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին, բարձր է գնահատել իրավական ոլորտում ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության մակարդակը և ընդգծել շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ պետական դեպարտամենտի և արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած հանդիպումը:

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իր առաքելությունն ավարտող Ալեքսիս Հաֆթվանին և կարևորել նրա դերակատարումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումներին աջակցելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերը ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումը որակել է ամենակարևորներից մեկը և ընդգծել, որ կա կամք՝ երկու երկրների միջև համատեղ կառուցելու իրավական կայուն համագործակցություն:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում, ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, կողմերն անդրադարձել են իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին, Գլխավոր դատախազության առաջնահերթություններին՝ ուղղված՝ կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի զարգացմանը, կիբեռհանցավորության դեմ պայքարին և այդ համատեքստում քննարկել վերոնշյալ ուղղություններով ԱՄՆ աջակցության հնարավորությունները:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել