Մայիսի 22-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 մայիս, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

ՀՀ ԱԺ-ում

աշխատանքը կշարունակի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

V

12:00-ին

ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում

տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի համատեղ մամուլի ասուլիսը։ Ոսկեզօծ դահլիճին կից սրահ ներկայանան միայն ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ ժամը 11:50-ից ոչ ուշ: Ասուլիսը կտևի 20 րոպե:

V

Պետական կառույցներ

20:00-ին

Կասկադում (Գաֆէսճեան քանդակների պարտեզ)

«Ազնավուր» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ ներկայացնում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ՝ վայելելու Շանսոնյեի սիրված երգերը։ Նախագծի աջակից՝ Երևանի քաղաքապետարան։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

09:30-ից

Իրանի դեսպանությունում

կբացվի սգո մատյան: սգո մատյանում ցավակցական գրառումներ կատարելու համար դեսպանության մուտքն ազատ կլինի ժամը 10:00-12:30, 15:30-17:30-ը: Ժամը 09:30-ին դեսպանատուն կայցելի ՀՀ նախագահը: ԱԳՆ-ն՝ ժամը 12:15-ին: Մայիսի 23-ին՝ 10:00-13:00-ը:

V

10:30-ին

Առնո Բաբաջանյան համերգասրահում (Աբովյան 2)

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինըբացման խոսքով հանդես կգա Խաղաղության կորպուսի նոր խմբի կամավորների երդման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառումը կվարիԽաղաղության կորպուսի տնօրեն Քերոլ Սպանը։ Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ, համայնքային գործընկերներ, ինչպես նաև Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի անձնակազմը։ ԱՄՆ դեսպանատուն:

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ասուլիս. «Երևանում կանցկացվի «Սանկտ Պետերբուրգի պալատները» միջազգային երաժշտական փառատոնը» թեմայով: Հունիսի 16-23-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենան «Սանկտ Պետերբուրգի պալատները» միջազգային երաժշտական փառատոնի համերգները: Փառատոնի մանրամասները կներկայացնեն. Ռուսաստանի վաստակավոր արտիստ, փառատոնի գեղ.ղեկավար, ջութակահար Մարիա Սաֆարյանցը, փառատոնի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Անի Եփրիկյանը։

Մշակույթ

19:00-ին

O2 Gardens-ում

(Սիլիկյան թաղամաս (3-րդ գյուղ), 13-րդ փողոց, 2/8)

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին Newmag-ն ու Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթըշնորհանդեսին կներկայացնեն մեծն շանսոնյեի պոեզիայի ու արձակիբացառիկ երկհատորյակը: 2019 թվականից մինչև այժմ Newmag-ը հրատարակել է Ազնավուրի 10 գիրք՝ ներկայացնելով նրա գրական ժառանգության արձակն ու պոեզիան։ Հրատարակչությունն ամփոփում է շանսոնյեի գրքերի թարգմանության 5-ամյա նախագիծը՝ ներկայացնելով Ազնավուրի պոեզիան ու արձակը 2 գրքում: Այս հատուկ հրատարակությունը հարգանքի տուրք է մեծ արվեստագետի հիշատակին: Հոբելյանական երեկոյին կհնչեն նաև այն երգերը, որոնք Newmag-ն ու Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթը ներկայացրել են նրա մահից հետո։

19:30-ին

Լոֆթ-ում

Շառլ Ազնավուրի ծննդյան օրը կկայանա «Ազնավուրն Ազնավուրի մասին» թատերականացված ընթերցանության երեկո և գինու հյուրասիրություն:Այս տարի ամբողջ աշխարհում նշվում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Սա յուրահատուկ երկխոսություն է իր և ընթերցողի միջև: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Մոնոլոգները կազմված են «Ազնավուրն Ազնավուրի մասին», «Քանի սիրտս բաբախում է», «Անցած օրեր» գրքերից։ Կարդում է ռեժիսոր դերասան Հարություն Գալֆայանը։

Հայերեն Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ