ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Մեծ Բրիտանիայի ազգային գրադարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում այցելել է Մեծ Բրիտանիայի ազգային գրադարան, որտեղ 2025 թվականին նախատեսվում է կազմակերպել հայ-բրիտանական կապերին նվիրված ցուցահանդես:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են բրիտանական գրադարանի միջազգային գրասենյակի ղեկավար Մարսի Հոփքինդսը, Միջազգային ներգրավվածության կառավարիչ Էլեոնոր Կուպերը, Ասիական և Աֆրիկյան հավաքածուների ղեկավար Լուիզա Մենգոնին, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հավաքածուների ղեկավար Մայքլ Էդմանը:

ԿԳՄՍ նախարարը, կարևորելով նմանօրինակ ցուցադրությունների անցկացումը, ընդգծել է զուգահեռաբար դասախոսություններ և այլ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում: Ժաննա Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Մեծ Բրիտանիայի ազգային գրադարանում հաջորդ տարի անցկացվելիք ցուցահանդեսը Հայաստանում ևս կազմակերպելու հարցում:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է բրիտանական գրադարանում պահվող հայկական հարուստ ժառանգության՝ ձեռագրերի, քարտեզների և ամենատարբեր նյութերի գույքագրումը, քարտեզագրումն ու ամբողջացումը:

Հայերեն العربية

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս