5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
21 մայիս, 2024
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
10:00-ին |
ՀՀ ԱԺ-ում |
տեղի կունենա Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
11:00-ին |
ՀՀ փաստաբանների պալատում |
տեղի կունենա մամուլի ասուլիս: ՀՀ փաստաբանները ձեռնամուխ կլինեն բողոքի ակցիայի իրականացմանը՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով Ազգային ժողովից «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները: |
|
|
14:30-ին |
Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում (Գյուլիքևխվյան 20) |
տեղի կունենա Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները։ Դատական նիստը դռնբաց է: |
|
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
12:00-ին |
Վանաձորում՝ Մոսկովյան 30 հասցեում |
կկայանա Գեղարվեստի դպրոցի վերաբացման պաշտոնական արարողությունը: Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) միջոցով վերակառուցված Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գեղարվեստի դպրոցը կրկին դռները կբացի շուրջ 100 սաների համար։ Ի լրումն շինարարական և վերանորոգման աշխատանքների՝ դպրոցին տրամադրվել են ուսումնառության համար անհրաժեշտ կահույք և պարագաներ։ +374 93 521016: |
|
|
16:00-ին |
Լոֆթ Երևանում (Մոսկովյան 3) |
տեղի կունենա «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության համահայկական ՀԿ նախագահ Արևիկ Համբարձումյանի և «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի համահիմնադիր-տնօրեն, «HAYA» փառատոնի հիմնադիր-նախագահ Սոնա Հովհանիսյանի միջև փոխըմբռնման հուշագրի կնքման արարողությունը։ |
|
|
19:00-ին |
DataArt-ի հայաստանյան գրասենյակում /Պարոնյան 40/ |
տեղի կունենա «Էդիթ Պրինտ» հրատարակչության հրատարակած «JAVA ծրագրավորմանհիմունքները»գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակԿարո Հակոբյանըտարիներ շարունակ փորձ է կուտակել շվեդական կրթական համակարգում որպես համակարգչային գիտությունների և ծրագրավորման մասնագետև իր գիտելիքներն այժմ ներկայացնում է հայ հանրությանը։ Այս գիրքը ուսուցանում է ծրագրավորման հիմունքները` օգտագործելով java լեզվի լայն ու համապարփակ հնարավորությունները, այդ լեզվի քերականությունը և լեզուն, ինչպես նաև ծրագրավորման մտածելակերպը, տրամաբանությունը, մեթոդիկան։ Ուստի այն օգտակար է նաև նրանց համար, ովքեր ծրագրավորում կամ ցանկանում են ծրագրավորել մեկ այլ լեզվով։ Գիրքը նախատեսված է ուսանողների, ավագ դպրոցի և կրթական այլ համակարգերի աշակերտության, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ինքնուրույն՝ առանց հավելյալ օժանդակության։ |
|
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
09:00-ին |
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջում /Կորյունի 2/ |
մայիսի 21-23-ը կկայանա Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։ Որակի ապահովման ԵԿՀ ֆորումի անդամների հանդիպում (ազգային կառույցների ներկայացուցիչներ), մոդերատոր՝ «Եվրոպական կրթական հիմնադրամ»-ի ՄԿՈՒ քաղաքականությունների մասնագետ Մունիր Բաատի: Գործընկերային այցը կազմակերպվում է Հայաստանում ԵԿՀ ֆորումի անդամ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից։ Նպատակն է ուսումնասիրել ձևավորող գնահատումը և գործատուների դերը ուսանողների համար նախատեսված առաջադրանքների մշակման գործում: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
14:00-ին |
Ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում (Տերյան 72) |
կկայանա բանաստեղծ, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանին նվիրված հուշ-ցերեկույթ և կներկայացվի նրա նոր՝ «Վերադարձ» ժողովածուն։ |
V |