Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ,, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Յոհաննես Շղափսի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը կարևորել է բարձր և բարձրագույն մակարդակով իրականացվող երկկողմ փոխայցելությունները և ընդգծել Հայաստան-Գերմանիա հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

Քարտուղարը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, տնտեսական ոլորտի զանազանեցման քաղաքականությունը և էներգետիկայի ոլորտում իրականացվող փոխգործակցությունը: Վերոնշյալի համատեքստում գերմանական կողմը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և երկրի կայունությանն ու անվտանգությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում