Քաղաքաշինության կոմիտեն ներկայացրել է հավաստագիր և լիցենզիա ստանալու կարգը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է քաղաքաշինության ոլորտի մասնագետների հավաստագրման և կազմակերպությունների լիցենզավորման գործընթացները նկարագրող անիմացիոն հոլովակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Իսկ մինչ այդ, քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն` լիցենզիայի ներդիրում որպես պատախանատու մասնագետ ընդգրկվելու համար։ Մասնագետների հավաստագրումը և կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։

2023թ. տարեվերջից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ կախված կատարած աշխատանքի ծավալից, բարդությունից, ռիսկայնության աստիճանից, մասնագետները կարող են ստանալ 1-ին, 2-րդ կամ 3-րդ կարգի հավաստագիր։ Իսկ կազմակերպությունների համար առանձնացվել է լիցենզիայի 3 դաս, որից կախված՝ նրանք իրավունք կունենա իրականացնելու տարբեր բարդության քաղաքաշինական գործունեություն՝ ռիսկայնության 1-5 աստիճանի օբյեկտներում։

Լիցենզիան և հավաստագիրը գործելու են 5 տարի։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն (հեռ. 011 621 761, 011 621 763, 011 621 766, 011 621 730 և 011 621 812):

Ստորև ներկայացնում ենք գործընթացի վերաբերյալ օգտակար հղումներ․

Հավաստագրման վերաբերյալ հաճախ տրվող հարցեր

https://www.minurban.am/hy/news/news/hatchakh-trvogh-harcer-qaghaqashinutyan-bnagavari-masnagetneri-havastagrman-veraberyal

Անցումային կարգ

https://www.minurban.am/storage/Laws/minres%20new/15%D5%86.pdf

Օրենսդրական կարգավորումներ

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=177610

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171796

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171791

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171792

Որոշումներ՝

Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգ

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191494

Լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկ

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182906

Ռիսկայնության աստիճանների նկարագրություն

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181050 (N1 հավելվածի 4-րդ գլուխ և N4 հավելված)

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ