Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող գերիների խնդրի վրա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այդ լուրով կիսվել է «Ինսթագրամ»-ի իր էջում։

Հենրիխ Մխիթարյանը դեռ նախորդ տարվա սեպտեմբերին միացել էր իր հայրենակիցներին՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը և այլ գերեվարված անձանց։

Ադրբեջանը ևս հինգ ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի, երրորդ նախագահ Բակո Սահակյանի, չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԼՂ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի կալանքի ժամկետը, որոնք ներկայումս անօրինական կերպով պահվում են Բաքվում։

Հայերեն العربية English Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս