Հասարակական

Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

 Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու և ոռոգման ջրատար ցանցեր։

Սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 154 միլիոն 188 հազար դրամ, որից 107 միլիոն 931 հազար 600 դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 46 միլիոն 256 հազար 400 դրամը Մարտունու համայնքապետարանը։

Ձորագյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն 855 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի սկզբից ու ավարտվել նույն տարվա վերջերին։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 9500 մետր երկարության խմելու ջրատար, ինչի շնորհիվ 600 տնտեսությունների խմելու ջուրը մատակարարվում է անկորուստ ու մաքուր վիճակում։

Ծրագրի կապալառուն է «Նավասարդ Շինարար» ՍՊԸ-ն։

Ձորագյուղի «Գրեր» թաղամասի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 68 միլիոն 633 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Ձորագյուղի «Գրեր» թաղամասում ոռոգման ջրատար է կառուցվել երկաթբետոնյա կիսախողովակներով, 1608 մետր երկարությամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբեր ամսից և ավարտվել նույն տարվա վերջերին։ Ծրագրի իրականացման շնորհիվ այս ոռոգման շրջանից 50 հեկտար տնամերձերում ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ ու ժամանակին։ Ծրագրից կօգտվի շուրջ 300 տնտեսություն։

Աշխատանքներն իրականացրել են «Ա Գ շին» ՍՊԸ շինարարները։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում