2 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
18 մայիս, 2024
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
19:00-ից |
Մատենադարանում |
Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Մատենադարանը կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որոնք սովորական ռեժիմից հետո մեկնարկելու են երեկոյան ժամը 19։00-ից։ 18։00-19։00-ը փակ են լինելութանգարանի դռները։ Այդ ժամին Մատենադարանի բակում փոքրիկ ծաղկողները հանդես կգան գեղեցիկ ցուցադրությամբ։19։00-ին տեղի կունենա Մատենադարանի այլալեզու ձեռագրերի ցուցադրությանպաշտոնական բացումը։ 20։00-ին՝ համերգային ծրագրով հանդես կգա «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը։ 20։30-ին ելույթ կունենա մեներգիչ Էրիկ Ալոյանը։ |
|
|
17:00-ին |
«Երազ» այգու մեծ սրահում (Թբիլիսյան խճուղի, 1/8) |
«Երազի գիրք» միջոցառման շրջանակում կկայանա «Երազ» մատենաշարի նոր գրքերի շնորհանդեսը: «Երազ» մանկական մատենաշարը Newmag-ի և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթս»-ի համատեղ նախաձեռնությունն է։ Կարևորելով մանկական գրականության դերը գրագետ սերունդ կրթելու գործում, 2023 թվականին «Երազ Փրոջեքթս»-ը և Newmag հրատարակչությունը հուշագիր ստորագրեցին՝ սկիզբ դնելով «Երազ» մատենաշարի հրատարակչությանը։ «Երազի գիրք» միջոցառման ընթացքում կներկայացվի «Երազ» մատենաշարի 4 նոր գիրք։ Այդ օրը «Երազի» գրքերը կվաճառվեն մինչև 40% զեղչով։ |