Հասարակական

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ն իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ն իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թ. մայիսից իրականացնում է «Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագիրը մեկնարկել է ս.թ. մայիսի 6-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ մայիսի 13-22-ն այն կիրականացվի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում:

Վերոնշյալ 2 միջոցառումներին մասնակցել է շուրջ 60 կամավոր:

«Կամավորի ներառական դպրոց» ծրագիրը նախատեսված է մշակույթի ոլորտում կամավորական գործունեություն ու կամավոր աշխատանք իրականացնող անձանց համար: Ծրագրի շնորհիվ մասնակիցները ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ և հմտություններ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու համար: Ծրագիրը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-մշակութային կյանքում լիարժեք ներգրավվածության ապահովմանը կամավորների միջոցով:

Ծրագրի շրջանակում ներառական ոլորտի առաջատար մասնագետները ներգրավմամբ կազմակերպվում են դասընթացներ, վարպետության դասեր, այլ նպատակային միջոցառումներ, իրականացվում են հանդիպումներ Հայաստանում գործող մի շարք ներառական փառատոների, ծրագրերի ղեկավարների և հաշմանդամություն ունեցող արվեստագետների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում