Հասարակական

Տավուշի մարզպետը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզպետը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 17-ին այցելել է Կիրանց բնակավայր և հանդիպել գյուղի բնակիչներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում, կարճ է տևել, մարզպետը հեռացել է առանց լրագրողներին մանրամասներ ներկայացնելու։

Կիրանցի բնակիչները մայիսի 16-ից փակ են պահում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։ Նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների դեմ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում