Հասարակական

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայիսի 16-ին ժամը 19.10-ին մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից 30-ամյա տղամարդուն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 թղթե փաթեթ:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում