9 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
17 մայիս, 2024
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
10:00-ին |
Ազգային ժողովի 314 սրահում |
տեղի կունենա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: |
V |
|
11:00-ին |
Ազգային ժողովի 214 սրահում |
կկայանա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովինիստ: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
10:00-ին |
«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Կանաչ» սրահում (Խորենացու 15) |
կկայանա Կորպորատիվ կառավարման տարեկան միջազգային համաժողով (հիբրիդային): Կորպորատիվ կառավարման կենտրոնը՝ ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հետ համատեղ հրավիրում է կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված իր տարեկան համաժողովը: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի Հայաստանի գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը, Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի ավագ իրավաբան Մայքլ Քոֆիլդը և Կորպորատիվ կառավարման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը։ |
|
|
11:00-ին |
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) |
կմեկնարկի «Արվեստի հարցերը Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը։ Երկօրյա գիտաժողովի չորս նիստերի ընթացքում առաջատար գիտնականներն ու երիտասարդ հետազոտողները Հայաստանից և արտերկրից կբացահայտեն «Անահիտ» հանդեսի ներդրումը հայ արվեստագիտության՝ երաժշտագիտության, արվեստաբանության, թատերագիտության և ճարտարապետագիտության, ինչպես նաև գրականագիտության ասպարեզում: Գիտաժողովի աշխատանքները մայիսի 18-ին կշարունակվեն ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24գ, 1-ին հարկ): Գիտաժողովի աշխատանքներին հեռավար ձևաչափով կարելի է հետևել այստեղ։ |
|
|
11:00-ին |
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) |
տեղի կունենաՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի ասուլիսը։ Թեմա.Հանրապետությունում թունավորման դեպքերի միտումները։ |
V |
|
12:00-ին |
Երվանդ Քոչարի թանգարանում /Մաշտոցի պող., 39/12 շենք/ |
տեղի կունենա Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիս: Ասուլիսի հիմնական թեմաներն են՝ «Թանգարանային ոլորտում առկա բարեփոխումներ, ձեռքբերումներ, անելիքներ», «Թանգարանների օրվա ծրագիր», «Երվանդ Քոչարի, Սերգեյ Փարաջանովի թանգարանների հոբելյանական տարվա ծրագրերը»: Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյան, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչար, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյան: ՀՀ ԿԳՄՍՆ |
V |
|
13:00-ին |
Կ.Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրում |
կկայանա «Շինարարություն և Ինտերիեր2024» միջազգային մասնագիտացվածցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: «Պրոմ Էքսպո» ընկերությունը հրավիրում է լուսաբանելու «Շինարարություն և Ինտերիեր2024» միջազգային մասնագիտացվածցուցահանդեսը, որըտեղի է ունենում հոբելյանական 16-րդանգամ։ Ցուցահանդեսին մասնակցում են բնագավառը ներկայացնող շուրջ 180 կազմակերպություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Կորեայից, Պորտուգալիայից, Ուկրաինայից և այլ երկրներից։ |
|
|
14:00-ին |
«Անի Գրանդ» հյուրանոցի «Պանորամիկ» սրահում |
ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախաձեռնությամբ տեղի կունենա միջոցառում, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պաշտոնական կայքի և Անձնական տվյալների պաշտպանության առցանց դասընթացի շնորհանդեսները: Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ էլեկտրոնային դասընթացն ստեղծվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, Քաղաքացիական ծառայության գրասենյակի, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի ակտիվ համագործակցությամբ և ֆինանսավորվել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից: |
|
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
10:00-ին |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի«Տիգրան Մեծ» սրահում |
կկայանա ամենամյա 4Future Banking համաժողովը: Միջոցառումը նախատեսված է ֆինանսաբանկային ոլորտում նորագույն լուծումներ առաջարկող ՏՏ և ֆինանսական ընկերությունների համար։ Համաժողովի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց նորարարական տեխնոլոգիական լուծումները՝արհեստական բանակայությունից մինչև ֆինտեխ, բանկային ոլորտում նորագույն տեխնոլոգիական առաջարկներով հետաքրքրված մասնագետների թիրախային լսարանին։ Կընդլայնեն իրենց նեթվորքը՝կապեր հաստատելով պոտենցիալ հաճախորդների և գործընկերների հետ, ովքեր հետաքրքրված են բանկային տեխնոլոգիաների վերջին զարգացումներով: Միջոցառումը ԲԱՑ է մեդիա ոլորտի աշխատակիցների/լրագրողների համար: Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ՝այստեղ։ |
V |
|
18:00-ին |
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում |
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հրավիրում է ներկա լինելու «Նորարար կանայք» (Women Innovators (WIN)) ծրագրի բացման արարողությանը։ Օրը կխորհրդանշենք առաջատար փորձագետների հետ՝ Հայաստանում նորարարության ոլորտում կանանց դերի ու ներգրավվածության շուրջ պանելային քննարկմամբ։ Խոսնակների թվում են. Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը, Spacetab-ի գործադիր տնօրեն Նարինե Կոտիկյանը և Impact Hub Երևանի հիմնադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։ Քննարկումը կվարի FAST-ի ձեռնարկատիրական ծրագրերի ղեկավար Ռուբեն Օսիպյանը։ |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
14:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում՝ «Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ» թեմայով։ Բանախոսներ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյան: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
18:00-ին |
Հայաստանի պատմության թանգարանում (Հանրապետության հրապարակ 4) |
տեղի կունենա «Անի. Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահների պաշտոնական վերաբացման արարողությունը։ Ցուցադրության շրջանակներում կներկայացվի շուրջ 350 առարկա Անիից և Դվինից (գրակալներ, խաչեր, բուրվառներ, Անիից հայտնաբերված 12-13-րդ դդ. թվագրվող մանկական մետաքսե վերնազգեստ, խեցեղեն և ապակյա իրեր, մանրակերտներ), ինչպես նաև կոթողներ Մեղրիի, Հաղարծինի, Նորավանքի, Գառնու, Հովհաննավանքի և Կեչառիսի հուշարձաններից։ |
V |
|
19:00-ին |
ԹՈՒՄՈ-ում |
«Շվեյցարիայի մշակութային օր» միջոցառման ծրագիրը կփակվի ԹՈՒՄՈ-ում՝ “Ma vie de Courgette” Օսկարի ներկայացված շվեյցարական անիմացիոն ֆիլմի հանրային ցուցադրությամբ։ Անիմացիոն մուլտֆիլմը մանկատան խիզախ փոքրիկ տղայի մասին կներկայացվի ձեր ուշադրությանը ֆրանսերեն հայերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է։ |