Հասարակական

ԵՊՀ-ում մեկնարկել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ը՝ մեկ հարկի տակ հավաքելով գործատուներին, ուսանողներին և դիմորդներին

6 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ում մեկնարկել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ը՝ մեկ հարկի տակ հավաքելով գործատուներին, ուսանողներին և դիմորդներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին. այն մեկ հարկի տակ է հավաքել դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումներին և գործատուներին։

MXO_1825.JPG (879 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ էքսպոյի ընթացքում դիմորդները հնարավորություն կունենան ծանոթանալ մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները՝ հանդիպել իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնել իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով մայր բուհի 105-ամյակն, ընդգծեց, որ ԵՊՀ-ն այն հաստատությունն է, որտեղով անցել են հազարավոր մարդիկ՝ իրենց տեղը գտնելով տարբեր հաստատություններում: Ըստ նրա՝ ԵՊՀ-ի ազդեցությունը Հայաստանի զարգացման վրա աննկարագրելի և անգնահատելի է:

«Այսօր արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք անցկացնում ենք այս էքսպոն: Նախորդ տարի մենք ունեցել ենք ավելի քան 20 հազար այցելու, ակնկալում ենք, որ այս տարի այդ թիվը կավելանա: Ես կարծում եմ, որ սա շատ մեծ հնարավորություն է, որտեղ հանդիպում են գործատուն և կրթությունը: Մենք այս ընթացքում մեր բազմաթիվ ծրագրեր փոխել ենք՝ համապատասխանեցնելով շուկայի պահանջներին, իսկ գործընկերներից շատերն էլ նաև ներգրավվել են կրթական գործընթացներին»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:

«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի ընթացքին է միացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը ներկայացնում է հանքարդյունաբերության ոլորտում արդի և պահանջված մասնագիտությունները՝ կոտրելով ոլորտի շուրջ առկա կարծրատիպերը:

MXO_1692.JPG (911 KB)

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, կարևորելով նման միջոցառումների դերը, նշեց՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը մեծ սիրով է միացել էքսպոյին, քանի որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է:

MXO_1698.JPG (686 KB)

«Չնայած մեր ոլորտը երկրի համար կարևոր օղակներից է՝ մենք ունենք խնդիր՝ մեր ոլորտը հասարակության և ապագա աշխատողների կողմից այնքան էլ ճիշտ չի ընդունվում, և սա շատ լավ հնարավորություն է այն լավագույնս ներկայացնելու համար, որպեսզի խելացի մասնագետները, այդ թվում՝ մայր բուհից, գան և աշխատեն մեր ոլորտում: Հանքարդյունաբերության վերաբերյալ կան միֆեր, և մենք ԵՊՀ-ի հետ համատեղ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դրանք չազդեն մարդկանց որոշումների վրա:

Միֆերից մեկն այն է, որ զարգացած երկրներում չկա հանքարդյունաբերություն, սակայն իրականում արևմտյան ամենազարգացած երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան և Ավստրալիան, ունեն շատ զարգացած հանքարդյունաբերություն: Այսինքն՝ զարգացած և ժամանակակից տնտեսությունը իր մեջ ներառում է նաև հանքարդյունաբերությունը, իսկ Հայաստանում ոչ բոլորն են դա ընկալում: Երկրորդը՝ կա կարծիք, որ մեր ոլորտում հիմնականում բանվորական աշխատուժ է հարկավոր, այլ ոչ թե գիտական մասնագետներ, ինչն այնքան էլ ճիշտ չէ»,-ասաց Վարդան Ջհանյանը:

MXO_1715.JPG (1.03 MB)

Նա նշեց՝ ուսանողների հետաքրքրվածությունը բավականին մեծ է, և իրենք, այդ հետաքրքրվածությունից ելնելով, ԵՊՀ-ի հետ կաշխատեն հաճախ կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, որտեղ կներկայացնեն ընկերության գործունեությունը և կարևոր ուղղությունները:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանն ընդգծեց՝ էքսպոյի շրջանակում ներկայացնում են ընկերության մասնագիտությունները, ցույց տալու և ապացուցելու, որ ամենատեխնոլոգիական, ամենազարգացած և գիտահեն մասնագիտությունները հենց հանքարդյունաբերության ոլորտին են անհրաժեշտ:

MXO_1722.JPG (645 KB)

«Նշեմ, որ շատ դժվար է քարից ստանալ բարձր տեխնոլոգիական սարքեր․ նույն սմարթֆոնների մեջ օգտագործվում են պղնձե տարբեր մասեր և այլ նյութեր, որոնք ստանում են հենց քարից: Այսինքն՝ քարից մինչև բարձր տեխնոլոգիական սարք ստանալու համար անհրաժեշտ են բազմաթիվ մասնագետներ և շատ գիտելիք: Մենք այսօր եկել ենք ուսանողներին հենց դա ցույց տալու և բացատրելու, որ այն մասնագիտությունները, որոնք այս պահին իրենց կարծիքով պահանջարկ չեն վայելում, այսօր հանքարդյունաբերության ոլորտում միշտ պահանջված և բարձր վարձատրվող մասնագիտություններ են»,- ասաց Արայիկ Մարգարյանը:

Ուսանողներն էլ«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին, որ սա շատ լավ հնարավորություն է ծանոթանալ աշխատաշուկային, ձեռք բերել նոր կապեր՝ հետագա համագործակցության և աշխատանք գտնելու տեսակետից:

Էքսպոյի շրջանակում տեղի կունենան նաև տարբեր կոնֆերանսներ: Միջոցառումը կեզրափակվի տոնական համերգով, որի ընթացքում կհայտարարվեն մշակութային մրցույթների և «ԵՊՀ տարվա լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները։

MXO_1785.JPG (789 KB)

MXO_1768.JPG (1.46 MB)

MXO_1758.JPG (1.89 MB)

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում