Տնտեսություն

ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի  գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի գործընկերների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ կապված համատարած հայտարարագրման, անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգի ներդրման, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման և հետբացթողումային հսկողության ուժեղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ:

Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք այլ ծրագրեր, մասնավորապես` պետական տուրքի, դրոշմանիշային վճարների, ինչպես նաև մաքսային միասնական հաշվի էլեկտրոնային համակարգերի մշակման ուղղությամբ իրականացվելիք աջակցության ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աջակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում