Ադրբեջանի դատարանը երկարաձգել է ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի դատարանը երկարաձգել է ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137204.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, որին Ադրբեջանն ապօրինաբար ձերբակալել է՝ շինծու մեղադրանքներով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։