5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
16 մայիս, 2024
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ կառավարություն |
|
|
|
11:00-ին |
Կառավարությունում |
տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
09:30-ին |
«Կոնգրես» հյուրանոցում |
«Շվեյցարիայի օրեր»-ի շրջանակներում կկայանա համաժողով՝ «Շվեյցարիայի ենթակառուցվածքների օրը» խորագրով: Ենթակառուցվածքներին նվիրված համաժողովի ընթացքում կքննարկվեն պլանավորված ենթակառուցվածային ծրագրերը, ինչպես նաև դրանց ֆինանսավորման հնարավորությունները։ Շվեյցարիայից ժամանած գործարարները կներկայացնեն իրենց արտադրանքն ու տեխնոլոգիական լուծումները։ Համաժողովին մասնակցելու են նախարարությունների, Հայաստանի խոշոր շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, ճարտարագիտական ընկերություններ և ֆինանսական կառույցներ։ «Շվեյցարիայի օրեր»-ը ՀՀ- ում Շվեյցարիայի դեսպանատան և «Շվեյցարիա՝ գլոբալ ձեռնարկություն» արտահանման խթանման շվեյցարական գործակալության համատեղ նախագիծն է: Շվեյցարիայի օրերը կանցկացվեն Հայաստանում առաջին անգամ։ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած գործարար պատվիրակության կազմում կլինեն շվեյցարական 12 ընկերությունների ներկայացուցիչներ։ |
|
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
09:30-ին |
ԵՊԲՀ կապույտ դահլիճում (մուտքը Հերացի փողոցի կողմից) |
ԵՊԲՀ «Քոբրեյն» կենտրոնի ու Սթրեսի և վարքագծի միջազգային կազմակերպության հետ համատեղ կմեկնարկի «Նեյրոգիտության շաբաթ 2024»-ը: Քառօրյա միջոցառումը կմիավորի տարբեր գիտական միջոցառումներ՝ ունենալով շուրջ 20 երկրից 200 մասնակից: Նշենք, որ մայիսի 16-ին, մեկնարկային օրը՝ «Նեյրոգիտության շաբաթ 2024»-ի շրջանակում տեղի կունենան դասախոություններ նվիրված պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի հիշատակին: |
|
|
12:00-ից |
ԵՊՀ-ում |
տեղի կունենա«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի՝ բացման արարողությունը՝ նվիրվածԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ը ընձեռումէ բացառիկհնարավորություն՝ մեկհարկիտակհավաքելով դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումներինևգործատուներին։ «ԲանՈՒԳործ»-իշրջանակումդիմորդները հնարավորությունկունենանծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները՝ հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։ |
V |
|
16:00-ին |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը |
կհյուրընկալի Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի 80-ամյա հոբելյանի միջացառումների շրջանակում Հայաստանում գտնվող՝ Ճապոնիայի ֆինանսների խորհրդարանական փոխնախարար Շինդո Կանեհիկոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական, ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, պաշտոնատար այլ անձինք։091/077 30 68 55: |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Կիբեռանվտանգության շաբաթ 2024. երիտասարդ մասնագետների հզորացում» թեմայով։ Բանախոսներ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia նախաձեռնության ղեկավար, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Մարի Բարսեղյան, ՀՀ կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյան, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյան: Կիբեռանվտանգության շաբաթ, որն այս տարի տեղի կունենա մայիսի 18-26-ը։ |
V |
|
13:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում՝ «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ» թեմայով։ Բանախոսներ՝ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյան: Հրավեր է ուղարկվել նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ, որը ենթակա է հաստատման։ |
V |