ՎԶԵԲ տարեկան հանդիպումը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 3000 մասնակցի 74 երկրից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանը մայիսի 14-ից 16-ը հյուրընկալում է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, հանդիսանալով համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող առանցքային իրադարձություններից մեկը՝ համաժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ, և կայացվում են որոշումներ Բանկի զարգացման ռազմավարական հարցերի վերաբերյալ:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող ֆինանսական ոլորտում աննախադեպ այս միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 3000 մասնակցի 74 երկրից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ, միջազգային և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ, բիզնես առաջնորդներ և ֆինանսական ոլորտի փորձագետներ: Հայաստանում են գտնվում նաև ՎԶԵԲ-ում 16 երկրի կառավարիչ: Միջոցառումը կարևորագույն հարթակ է երկխոսության, կապերի հաստատման և փոխգործակցության ձևավորման համար՝ խթանելու ՎԶԵԲ գործունեության տարածաշրջաններում տնտեսական զարգացումն ու կայունությունը:

Համաժողովի ընթացքում անցկացվում է բիզնես ֆորում, որին ներկա են գտնվում բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, բանկերի և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ովքեր մասնակցում են պանելային քննարկումների և տարբեր ցանցային միջոցառումների: Պանելային քննարկումներին այս տարի հանդես են գալիս գրեթե 200 բանախոսներ, իսկ ամբողջ աշխարհից առցանց տարբերակով այդ քննարկումներն ունեն ավելի քան 35 000 հետևորդ: Դրանց շրջանակներում փորձագետները կիսում են իրենց տեսակետները այս տարվա հանդիպումների երեք առանցքային թեմաների վերաբերյալ՝ ներառականություն, թվայնացում և կանաչ անցում: Այս թեմաներից յուրաքանչյուրն արտացոլում է ՎԶԵԲ-ի առաքելության էությունը և ցույց է տալիս ժամանակակից բիզնես առաջընթացի դինամիկ պատկերը:

Այսօր տեղի է ունեցել ՎԶԵԲ համաժողովի՝ Հայաստանի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձությունը՝ «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքահեն տնտեսություն, որ գեներացնում է նորարարություն» թեմայով ներդրումային նիստը:

Հայաստանի ներդրումային հեռանկարների նիստը բացառիկ հնարավորություն է՝ բացահայտելու երկրի առավելությունները գործարարությամբ զբաղվելու և մասնավոր հատվածում ու երկրի ռազմավարական նախաձեռնություններում ներդրումներ կատարելու տեսանկյունից։ Այն նաև լավ առիթ է՝ Հայաստանը դիրքավորելու որպես տեխնոլոգիական ոլորտի տարածաշրջանային առաջատար երկիր:

Հայերեն العربية Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ