4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
15 մայիս, 2024
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
11:30-ին |
«Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում |
տեղի կունենա «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի այս տարվա 5 էկոակումբների երիտասարդական գագաթնաժողովը, որի շրջանակում կամփոփվի էկոակումբների գործունեության մեկ տարին, նրանց կողմից իրականացված բնապահպանական նախագծերը, գրանցած արդյունքներն ու քաղված դասերը։Գագաթնաժողովին ներկա կլինեն միջազգային և տեղական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, նոր էկոակումբների անդամներ և այլ հյուրեր։ Գագաթնաժողովի արդյունքում էկոակումբները կստանան մրցանակներ, կլինեն տարբեր անվանակարգերում հաղթողներ, որոնց ընտրելու է գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հաձնաժողովը: |
|
|
14:00-ին |
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում |
«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» կրթամշակութային ծրագրի շրջանակներումտեղի կունենա ծրագրի ամփոփումն ու փակման պաշտոնական միջոցառումը:Հիշեցնենք, որԾրագրի շրջանակներում Սպիտակի քաղաքային գրադարանում և Աչաջուրի մշակույթի տանը իրականացվել է «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրը: Փակման արարողության շրջանակում գրադարանումկցուցադրվեն ծրագրին մասնակից երեխաների նկարազարդումները: Միջոցառմանը հրավիրված է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: |
V |
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
11:00-ից |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում (Նալբանդյան 128) |
համալսարանը կազմակերպում է Աշխատանքի տոնավաճառ: Այն ոչ միայն ՀՊՏՀ և հայաստանյան մյուս բուհերի ուսանողների, շրջանավարտների, այլև բոլոր աշխատանք փնտրողների համար է։ Այս տարի կմասնակցեն շուրջ յոթ տասնյակ գործատուներ, որոնք կներկայացնեն 500-ից ավել թափուր հաստիքներ։ Այդ օրը ներկա կլինեն ինչպես պետական (ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ ֆինանսների նախարարություն և այլն), այնպես էլ մասնավոր հատվածի (բանկային, ապահովագրական, հաշվապահական հաշվառման, աուդիտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, արտադրության և այլ ոլորտների) հայաստանյան առաջատար գործատուներ։ |
V |
|
15:00-ին |
ԵՊՀ ռեկտորի սենյակում |
տեղի կունենա հուշագրի ստորագրման արարողություն ԵՊՀ-ի և AWE Consulting-ի միջև։ |
V |
|
|
Մշակույթ |
|
|
|
14:00-ին |
ՀԳՄ կլոր սրահում |
տեղի կունենա «Պոեզիա» տարեգրքի շնորհանդեսը: |
|
|
19:00-ին |
Ռիո մոլի «Սինեմասթար» կինոթատրոնում |
կկայանա միջազգային «7 օր, 7 գիշեր» ֆիլմի փակ նախադիտումը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների, ստեղծագործական կազմի և աստղային հյուրերի մասնակցությամբ։ Մայիսի 16-ին տեղի կունենա հայկական կոլորիտով ընտանեկան կատարկերգության հայաստանյան պրեմիերան։ «7 օր, 7 գիշեր»-ը պարզապես հերթական ֆիլմը չէ, այն ներկայացնում է հայկական հարսանիքի ավանդույթը և հայկական մշակույթն արտահանում է այլ երկրներ։ Ֆիլմի հերոսներից՝ Հովհաննեսը հանրահայտ ազգագրագետ է։ Բեմադրող ռեժիսոր՝ Հայկ Կբեյան։ Ռոզա Գրիգորյան, +374 77303484: |