5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
14 մայիս, 2024
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
11:00-ին |
Ազգային ժողովի 414 դահլիճում |
կհրավիրվիԳիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովինիստ: |
|
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
10:00-ին |
Երեւանի քաղաքապետարանում |
գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստը: |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
09:00-ին |
«Դվին» համալիրում |
կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Միասին ազդեցություն գործելով» խորագիրը կրող տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Միջոցառմանը ներկա կլինեն շուրջ 2000 մասնակիցներ, այդ թվում՝ 74 երկրի բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տարեկան հանդիպման մաս է կազմելու նաև «Գործարար համաժողովը», որը կրելու է «Ազդեցության համատեղ գործադրում» («Delivering Impact Together») խորագիրը: Մայիսի 14-ին յուրօրինակ միջոցառում կանցկացվի «Թումո» կենտրոնում՝ ներկայացնելով կենտրոնի ուսանողների կողմից մշակված նորարարական ծրագրերը։ Հայաստանում ներդրումների կանխատեսումներին նվիրված նստաշրջանըտեղի կունենա մայիսի 15-ին: Հանդիպման շրջանակներում՝ մայիսի 16-ին նաև կանցկացվի ՎԶԵԲ-ի նախագահի ընտրությունը։ Գրանցված մասնակիցներին տեղում կտրվեն անվանական բեյջեր։ ՀՀ ֆին.նախ. |
V |
|
11:00-ին |
Արմավիրի բժշկական կենտրոնում (Արմավիրի մարզ, ք.Արմավիր) |
Դիաբետի համաշխարհային հիմնադրամի դրամաշնորհին է արժանացել «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը՝ ուղղված Հայաստանում շաքարային դիաբետի ռազմավարության իրականացմանը եւ դիաբետով պայմանավորված կուրության կանխարգելմանը: Ծրագրի աշխատանքների մեկնարկն ազդարարելու նպատակով Հայաստան են ժամանել Դիաբետի համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչներ, ովքեր ժամը 11:00-ին կայցելեն Արմավիրի մարզ եւ կծանոթանան իրականացվող աշխատանքներին: 091 22 29 61: |
|
|
12:00-ին |
Ռուսական արվեստի թանգարանում |
համագործակցության հուշագիր կկնքվի թանգարանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև: Ռուսական արվեստի թանգարանը 2024-ին նշում է իր հիմնադրի՝ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ պրոֆեսոր Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակը և թանգարանի հիմնադրման 40-ամյակը։ |
V |
|
12:00-ին |
N’JOY ռեստորանում (Ղազար Փարպեցի 4 ) |
կկայանա հանդիպում-ուշ նախաճաշ դերասանուհի, հաղորդավարուհի, հայկական մշակույթի դեսպան, HerMine Dialog խոհանոցային հաղորդման հիմնադիր Հերմինե Ստեփանյանի հետ։ Հերմինե Ստեփանյանը մեկնարկել ու հաջողությամբ իրականացնում է HerMine Dialog նախագիծը, որը նրան բնորոշ անմիջականությամբ կապ է ստեղծում լսարանի հետ, դառնում ոգեշնչման ու անդադար ստեղծագործելու առիթ։ |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
11:00-ին |
մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում |
տեղի կունենա ասուլիս. «Ինչո՞ւ են իշխող կուսակցության անդամները հարձակվում Հայ առաքելական եկեղեցու վրա» թեմայով՝ «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանի մասնակցությամբ։ |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
14:00-ին |
«Թեքեյան» կենտրոնի ցուցասրահում (Խանջյան 50) |
կբացվի գեղանկարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ Արա Հակոբյանի անհատական ցուցահանդեսը։ Կցուցադրվեն գեղանկարչի տարբեր տարիների լավագույն ստեղծագործությունները՝ շուրջ 30 աշխատանք։ |