Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 113 մասնակցի
1 րոպեի ընթերցում
![Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 113 մասնակցի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1136899.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 13-ին բերման են ենթարկել բողոքի ակցիաների 113 մասնակցի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՆԳՆհանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:
Ոստիկանությունից նշեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
«Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժման անհնազանդության ակցիաները Երևանում շարունակվում են։ Քաղաքացիները մայրաքաղաքում փակել էին մի շարք փողոցներ։