Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 11-ին բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 35 մասնակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

Ոստիկանությունից նշեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

«Այս պահին փակ փողոց չկա»,-տեղեկացրին ոստիկանությունից։

«Տավուշը հանուն հայրենիք»-ի անհնազանդության ակցիաները Երևանում շարունակվում են։ Քաղաքացիները մայրաքաղաքում փակել էին մի շարք փողոցներ։

Հայերեն Русский