Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում գերազանցվել է անցյալ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի առաջին եռամսյակում գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 4.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 102 մլրդ 999.8 մլն դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Միայն գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 3.7 տոկոս աճ՝ դրամական արտահայտմամբ կազմելով 87 մլրդ 274.1 մլն դրամ: Ընդ որում՝ բուսաբուծության ճյուղի աճը 24.5 տոկոս է (13 մլրդ 743.8 մլն), իսկ անասնաբուծության՝ 0.4 տոկոս (73 մլրդ 530.3 մլն): Անտառային տնտեսության համախառն արտադրանքը, հակառակը, կրճատվել է 0.7 տոկոսով՝ կազմելով 412.6 մլն դրամ: Ձկնորսության ոլորտում աճը 8.4 տոկոս է՝ 15 մլրդ 313.1 մլն դրամ: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին ձկնորսության և ձկնաբուծության ոլորտում, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչական ռեգիստրի տվյալների, արտադրանքի ծավալները կազմել են 8.5 հազար տոննա:

Հայերեն فارسی

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ