Հասարակական

Վարչապետի մամուլի խոսնակը հերքում է տելեգրամյան կեղծ ալիքով իրեն վերագրվող հայտարարությունները

1 րոպեի ընթերցում

Վարչապետի մամուլի խոսնակը հերքում է տելեգրամյան կեղծ ալիքով իրեն վերագրվող հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի անունից «Տելեգրամ»֊ի կեղծ ալիք է բացվել, որով տարածվում են կեղծ նյութեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»֊ի իր էջում գրել է Նազելի Բաղդասարյանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո քաղաքական որոշ շրջանակներ ակնհայտորեն անցել են իրենց ավանդական ձեռագրին՝ մտացածին լուրեր տարածելով կեղծ էջերից։

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որեւէ կապ չունի ինձ հետ։ Ավելին, արտացոլված նյութերը հեռու են իրականությունից, եւ ինչ-որ մեկի «վառ» երեւակայության արդյունքն են։

ԶԼՄ-ների հարգելի գործընկերներ, խնդրում եմ իրականության հետ աղերս չունեցող տեղեկությունները հրապարակելուց առաջ նկատի ունենալ՝ որպես խոսնակ իմ գրառումները բացառապես այս սոցիալական հարթակում են»,-գրել է նա։

438159527_1036881388437070_6381603766107559415_n.jpg (62 KB)

438145066_1036881401770402_141206323471945705_n.jpg (81 KB)

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում