Տնտեսություն

Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը

2 րոպեի ընթերցում

Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Այսպիսով, Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ ճանապարհահատվածը մասնատել ենք 3 հատվածների՝ hյուսիսային ենթահատված՝ 27,12 կմ, Բարգուշատի թունել՝ 8,65 կմ, hարավային ենթահատված 24,25 կմ։ Ընդհանուր առմամբ, այս նախագիծը առկա 118 կմ ճանապարհը կկրճատի և կդարձնի 60 կմ Քաջարանից մինչև Սիսիան և առկա միջինում 50 կմ/ժ արագության հատվածը կդարձնի 100 կմ/ժ։ Կստեղծվի հարմարավետ, անվտանգ և ամբողջովին այլ որակի ճանապարհ և ենթակառուցվածք՝ տնտեսական, տուրիստական և այլ առումներով։ Ֆինանսավորման համար վարկային ընդհանուր միջոցները 373 միլիոն եվրո է, որից ՎԶԵԲ-ի հետ 236 միլիոն եվրոյի համար է նախատեսվում կնքել այդ համաձայնագիրը»,- ասաց Սանոսյանը։

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032 թվականի նոյեմբերը (շինարարության կանխատեսվող ավարտ՝ 2030թ․ նոյեմբեր, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտ՝ 2032 թվականի նոյեմբեր)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում