Հասարակական

Մոսկվայում Անհայտ զինվորի գերեզմանի մոտ վառված հիշողության կրակը տեղափոխվել է Գյումրի

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում Անհայտ զինվորի գերեզմանի մոտ վառված հիշողության կրակը տեղափոխվել է Գյումրի

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Անհայտ զինվորի գերեզմանի մոտ վառված հիշողության կրակը տեղափոխվել է Գյումրի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալներ Լուսինե Սանոյանը Սուրեն Ջանոյանը մայիսի 7-ին հյուրընկալել են Մոսկվայից ժամանած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն։

«Այս խորհրդանշական կրակը ևս մեկ անգամ ապացուցում է հայ և ռուս ժողովրդի դարավոր բարեկամության և ամուր կապի մասին»,-ողջունելով հուրերին` նշել է Լուսինե Սանոյանը։

Ավելի ուշ Սուրեն Ջանոյանը, համայնքապետարանի մի խումբ ներկայացուցիչներ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառմանը։

«Անհայտ զինվորի գերեզմանից բերված անմար կրակը դառնալու է հավերժ հիշողության և մեր նախնիների սխրանքի խորհրդանիշը։ Մենք պարտավոր ենք պահպանել և սերունդներին փոխանցել մեր պապերի կատարած սխրանքները»,- իր խոսքում ընդգծել է Սուրեն Ջանոյանը։

Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող Անմար կրակին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում