Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,7 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Fastex-ի մասնագետները շարունակում են ակտիվ մասնակցել միջազգային առաջատար տեխնոլոգիական միջոցառումներին, այդ թվում՝ ապրիլի 9-11-ը Փարիզում կայացած Paris Blockchain Week-ին և ապրիլի 18-19-ը Դուբայում կայացած Token 2049-ին:

TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի կրիպտո էկոհամակարգի առաջատարներին միավորում է Սինգապուրում և Դուբայում՝ առաջարկելով քննարկել և փոխանակել գաղափարներ, զարգացնել համայնքը և կրիպտո ոլորտը:

Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին, AKNEYE-ին, էկոհամակարգի նախընտրելի Bahamut բլոկչեյնին, որի PoSA կոնսենսուս ալգորիթմը ներկայացվել և բարձր գնահատականի է արժանացել Big Data and Privacy Computing 2024 միջազգային համաժողովին։

«Ֆասթեքսը պարբերաբար հանդես է գալիս նոր առաջարկներով և լուծումներով: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում Web3-ում, Bahamut Grants-ը առաջարկում է ֆինանսավորման ծրագիր, որը մեծապես նպաստում է բլոկչեյն տիրույթում նոր ապակենտրոնացված հավելվածների ստեղծմանն ու զարգացմանը», - նշել է Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավար Պավել Արամյանը:

Փարիզյան երեք հագեցած օրերի ընթացքում Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցել է «Ընթացիկ հակասությունները և դրանց ազդեցությունը բլոկչեյն քաղաքականության վրա» և «Էթիկական նկատառումները և սոցիալական հետևանքները բլոկչեյնում» թեմաներով պանելային քննարկումներին՝ կիսվելով բլոկչեյն ոլորտի կարգավորումների վերաբերյալ իր տեսակետով:

Դուբայում կայացած Token 2049-ի շրջանակում Fastex-ը կազմակերպել է նաև տեղեկատվական հանդիպումների շարք ftNFT ֆիջիթալ սփեյսում՝ ներկայացնելով Fastex էկոհամակարգի նախընտրելի բլոկչեյնի՝ Բահամուտի տեխնիկական մի շարք առանձնահատկությունները։ Հանդիպման ընթացքում Ֆասթեքսի ներկայացուցիչները և Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավարը մասնակցել են թեմատիկ քննարկումների, անդրադարձել Fastex-ի դրամաշնորհային ծրագրին, խոսել կրիպտո աշխարհի օրենսդրական կարգավորումներից և Web3 ոլորտի այլ թեմաներից։

Նշվում է, որ Paris Blockchain Week-ը բլոկչեյն ոլորտի կարևորագույն իրադարձություններից է, որը միավորում է լավագույն բիզնես ղեկավարներին, ներդրողներին, անհատ ձեռներեցներին և ծրագրավորողներին բլոկչեյն ոլորտում գործակցության նպատակով։

Fastex-ը մշտապես ոլորտի զարգացումների առաջնագծում է՝ համաշխարհային ճանաչում ունեցող միջոցառումներում ներկայացնելով էկոհամակարգի Web3 տեխնոլոգիական լուծումները:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր ftNFT առևտրային հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:

Հայերեն العربية

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ