Հասարակական

Հանրապետության տարածքում առաջիկայում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում առաջիկայում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ կդիտվի նաև քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերը կլինի առանց տեղումների եղանակ։

05-06-yerevan.jpg (65 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։

Մարզերում մայիսի 6-ի ցերեկը, 7-8-ին՝ ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

05-06-armenia.jpg (296 KB)

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում