44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 44-օրյա պատերազմի հետ կապված Հայաստանում երկու վարույթ է հարուցվել, որոնք վերաբերվում են ադրբեջանական ագրեսիային, ևս մեկ վարույթ հարուցվել է Լեռնային Ղարաբաղից մարդկանց բռնի տեղահանման հետ կապված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Նշածս վարույթները հրապարակային քննարկման ենթակա չեն, որովհետև նախ գաղտնիության ռեժիմ է սահմանված, բացի այդ որոշակի անձանց հետ կապված գործողություններն են իրականացվում, որոնք հրապարակայնացման ենթակա չեն։ Բայց 44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար՝ որպես Հայաստանի քաղաքացի և հետո նաև որպես գլխավոր դատախազ»,- ասաց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը նշեց, որ այդ դասերից մի քանի հետևություններ է արել։

«Առաջին հերթին զինվորական դատախազության մասով լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք այս պահին իրականացնում։ Ընդլայնում ենք զինդատախազների թվաքանակը և պրոֆեսիոնալացնում ենք, որպեսզի զինդատախազությունը որոշակի պրոցեսների սպասարկու չդառնա, այլ կարողանա անընդհատ արտաքին դիտորդի աչքով պրոցեսներին հետևել։ Նաև կանխարգելման տեսանկյունից զինվորական դատախազությունը պարբերաբար այցելում է զորամասեր, ես ինքս էլ եմ գնում։ Այցելության նպատակը ոչ թե ահաբեկելն է, այլ բացատրելն է, որ ամեն արարք առաջացնում է հետևանք, և մեր նպատակն է, որ բանակում ոչ թե հետևանքները կանխենք, այլ նախականխենք և թույլ չտանք, որպեսզի զինծառայողների մոտ միջանձնային հարաբերությունների պատճառով հանցավոր հետագիծ ձևավորվի։

Բացի այդ, մենք բազմաթիվ միջնորդագրեր ենք ուղարկում։ Ես ինքս պաշտպանության նախարարին յուրաքանչյուր կոռուպցիոն դեպքով գրում եմ»,-ասաց Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի քրեական գործերի մասին շատ չեն լուսաբանում և չեն խոսում, որպեսզի բանակի մարտունակությունը չընկնի և զինծառայողների մոտ բարոյահոգեբանական մթնոլորտի անկում տեղի չունենա։

«Վստահեցնում եմ, որ 44-օրյա պատերազմի բոլոր գործերը, որոնք հատկապես կապված են հրամանատարների կողմից իրենց պարտականությունները չկատարելու հետ, հետևողականորեն ուղարկվում են դատարան և զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի, և դատախազը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի հաստատում ու թույլ չի տալիս այդ գործն ուղարկել դատարան»,- եզրափակեց Վարդապետյանը։

Հայերեն English Español

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս