Լակշման Սամարանայակեին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների ասոցիացիայի և բժշկական բուհի նախաձեռնությամբ անցկացվող Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովի շրջանակում կայացել է գիտական խորհրդի արտահերթ նիստ, որտեղ ստոմատոլոգիայի ոլորտում հայտնի, աշխարհահռչակ մանրէաբան, Հոնկոնգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, կլինիկական ակադեմիկոս Լակշման Սամարանայակեին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՊԲՀ-ն։

Գործընկերներին և հյուրերին ողջունել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ Երևանի պետական բժշկական համալսարանի տանիքի ներքո, և կարծում եմ, որ ավանդույթ դարձած այս գիտաժողովները ևս մեկ անգամ ընդգծում են՝ բժշկական բուհը հաստատում է իր միջազգայնացման գործընթացը: Մենք մեր առջև դրել ենք գերակա խնդիր՝ Ստոմատոլոգիայի ֆակուլտետը ևս դիտարկել միջազգային հավատարմագրման առումով: Ուրախալի է, որ այն նորարարությունները, այն լոգիստիկ գործընթացները, որոնք մենք կիրառել ենք, այսօր բերում են իրենց տրամաբանական արդյունքը, մասնավորապես՝ աշխարհահռչակ մասնագետների ինտեգրացումը մեր համալսարանական աշխատանքներում», - ասել է Արմեն Մուրադյանը` հավելելով, որ շուրջ տասը երկիր միավորող գիտաժողովը, ինչպես նաև հավատարմագրման գործընթացը կարևոր են նաև երիտասարդ մասնագետների՝ աշխարհի 34 երկրից այստեղ կրթություն ստացող օտարերկրացի ուսանողների համար:

Լակշման Սամարանայակեն երախտիքի խոսք է հղել ներկաներին․ «Սա իմ առաջին այցն է այս գեղեցիկ քաղաք և այս հրաշալի համալսարան։ Ինձ համար մեծագույն հաճույք է լինել աշխարհի այս մասում։ Ես արմատներով Ասիայից եմ, ծնվել եմ Շրի Լանկայում, բայց այժմ աշխատում եմ Հոնկոնգում։ Աշխատել եմ աշխարհի 5 տարբեր համալսարաններում՝ Հոնկոնգի, Գլազգոյի, Ալբերտայի, Շարժայի, Քուվեյթի։ Լինելով աշխարհի հինգ մայրցամաքի ավելի քան 40 երկրում՝ կարող եմ փաստել ձեր համալսարանի եռանդը և համագործակցությունը բոլոր միջազգային դպրոցների և համալսարանների հետ։ Վստահաբար կարող եմ ասել՝ սա առաջատար համալսարան է։ Ինձ համար մեծ պատիվ է, և ես գիտեմ, որ շատ քչերն են արժանանում ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչմանը։ Անհամբերությամբ սպասում եմ Ստոմատոլոգիական ֆակուլտետի և Երևանի պետական բժշկական համալսարանի հետ առավել սերտ համագործակցությանը»։

Նշենք, որ շուրջ տասը տարի հայտնի մասնագետը ղեկավարել է Հոնկոնգի համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետը, 400-ից ավելի գիտական աշխատանքի հեղինակ է։

Գիտության մեջ ակնառու ներդրման համար պրոֆեսոր Սամարանայակեն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, այդ թվում՝ հեղինակավոր թագավոր Ջեյմս IV-ի պրոֆեսորի կոչմանը՝ Էդինբուրգի վիրաբույժների թագավորական քոլեջում, և Վաշինգտոնի ստոմատոլոգիական հետազոտությունների միջազգային ասոցիացիայի «Ականավոր գիտնական» մրցանակին:

Հայերեն Русский

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցի վերաբերյալ

Իմ ամբողջ ներուժը կներդնեմ ինձ վստահված առաքելությունը բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Առավել կառուցողական եմ լինելու. Ռուբեն Ռուբինյանի ամփոփիչ ելույթը

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում