Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային ժողովի բակում ապրիլի 30-ին լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է քննություն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

2024թ․ ապրիլի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ազգային ժողովի բակում Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանին է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով քաղաքական հարցերի շուրջ, Դ․Լևոնյանի կողմից որպես լրագրող երկու օր առաջ հրապարակված տեսանյութի կապակցությամբ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել նրա հասցեին և մեկ անգամ ձեռքով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ըստ հաղորդման՝ հարվածից լրագրողը վայր է ընկել, որի հետևանքով վնասվել է նրա ձեռքին եղած տեսախցիկը։

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դ․Լևոնյանը ճանաչվել է տուժող։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և տեղի ունեցածին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

Օգոստոսի 4-ից կմեկնարկի ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցի վերաբերյալ

Իմ ամբողջ ներուժը կներդնեմ ինձ վստահված առաքելությունը բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Առավել կառուցողական եմ լինելու. Ռուբեն Ռուբինյանի ամփոփիչ ելույթը

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է